Saturday, March 22, 2014

ՀԱՅ ԵՆՔ

  Ես հայ եմ, հայկական քրիստոնեական եկեղեցում մկրտված: Հայաստանը իմ հայրենիքն է: 
  Հայկական առաջին դիցաբանությունը և դիցարանը բավականին պարզ է և աստվածներով ոչ հարուստ, ամենայն հավանականությամբ, դավանանքը կայացել է մ.թ.ա. երրորդ հազարամյակում: Ընդամենը ութ հավասարազոր աստվածներ և այդքան էլ դից-դիցուհիներ: 
   Ահա դրանք՝ Հայկ (իմաստության, հզորության և հաղթանակների աստված), Արեգակն (արուների ու էգերի աղբյուր, երկնքի և արարչագործության աստված), Ծովինար (ջրերի, ծովերի, լճերի, գետերի, անձրևի և բեղունության աստվածուհի), Կրոն (երկրագործության, ծեսերի, արարողությունների և կարգ ու կանոնների աստված), Ար (անասնապահության և զենքի աստված, արուների և տղամարդկանց աստված), Սպանդարամետ (հանդերձյալ կյանքի, ստորերկրյա աշխարհի աստված), Վանատուր (հյուրընկալության և ուրախության աստված), Տիր (որսորդության և լրաբերության, գրի ու գրչության աստված), Սոսի (ճակատագրերի ու գուշակության դիցուհի), Տորք Անգեղ (ուժի և շինարարության դից), Քաջք (չար ուժերին սանձող, խիզախության և արհեստագործության աստված)...
Ծանուցում. Հայերից բացի էլ ոչ մի հավաքականություն Տիր աստված չի ունեցել:

   

No comments:

Post a Comment