Monday, March 24, 2014

ԱՅՈ՞, ԹԵ՝ ՈՉ



   Պատկերացրեք, որ ձեր ընկերը վերցրել է որևէ ամբողջ թիվ, որը գտնվում է 1-ի և 1000-ի միջև: Մտքում պահած թիվը գուշակելու համար դուք պետք է հարցեր տաք: Այնուհետև պայմանավորվենք, որ բոլոր հարցերին ձեր ընկերը պետք է պատասխանի միայն այո կամ ոչ:
   Կարող է անհավանական թվալ, որ բավական է ընդամենը միայն տասը հարց, որպեսզի հաստատապես գուշակվի մտքում պահած ցանկացած ամբողջ թիվը, որը գտնվում է 1-ի և 1000-ի միջև: Սակայն դա այդպես է:
   Կռահեցեք, թե ինչպիսի հարցեր պետք  է տալ:
 
ԱՅՈ՞, թե՝ ՈՉ
Այսպես.
   Թվերի այն միջակայքը, որտեղ գտնվում է մտքում պահած թիվը, պետք է բաժանել 2 հավասար մասի և պարզել, թե որ կեսում է գտնվում վերցված թիվը: Նորից կիսելով այդ միջակայքը, դարձյալ նույն ձևով վարվել, այսինքն, ինչպես ասում են հրետանավորները, որոնեյի թիվը վերցնել «ճանկի մեջ» և շարունակ այդ «ճանկը» փոքրացնել՝ մինչև «նպատակակետին ընկնելը»: Իսկ որտեղի՞ց է երևում, որ դրա համար բավական են տասը հարցեր:
   Բանն այն է, որ 1-ից մինչև 1000 թվերի միջակայքը տասը անգամ կիսելուց հետո հանգում ենք այնպիսի միջակայքի, որը բաղկացած է միայն երկու թվերից, որոնցից մեկը որոնելի թիվն է: Իսկապես, վերցնենք 1 և 2 թվերից բաղկացած միջակայքը: Այն կրկնապատկենք: Կստանանք 1-ից մինչև 4 թվերի միջակայքը: Նորից կրկնապատկենք: Միջակայքի վերին սահմանը կհանդիսանա 8-ը կամ 23: Նորից կրկնապատկենք: միջակայքի վերին սահմանը կլինի 16-ը կամ 24:
   Շարունակելով կրկնապատկել թվերի միջակայքը, նրա սահմանները կտարածենք 1-ից մինչ 25, հետո 1-ից մինչև 26 և այլն, մինչև որ միջակայքի վերին սահմանը հասնի 210=1024 թվին, որը ինչպես տեսնում եք, նույնիսկ մի փոքր մեծ է 1000-ից:

   Ահա թե ինչպես կարելի է առաջադրել հարցերը: Օրինակ 1. Մտքում պահվել է 1 թիվը: Հարցնում ենք.
1.Մտքում պահված թիվը մե՞ծ է 512-ից (1-ից մինչև 1024 միջակայքի կեսը):  -Ոչ:
2.Մտքում պահված թիվը մե՞ծ է 556-ից (1-ից մինչև 512 միջակայքի կեսը): -Ոչ:
3.Մտքում պահված թիվը մե՞ծ է 128-ից (այն միջակայքի կեսը, որտեղ կարող է լինել): -Ոչ:
4.Այն մե՞ծ է 64-ից: -Ոչ:
5. Այն մե՞ծ է 32-ից: -Ոչ:
6. Այն մե՞ծ է 16-ից: -Ոչ:
7. Այն մե՞ծ է 8-ից: -Ոչ:
8. Այն մե՞ծ է 4-ից: -Ոչ:
9. Այն մե՞ծ է 2-ից: -Ոչ:
10. Այն մե՞ծ է 1-ից: Թիվը մտքում պահողը այդ հարցին պետք է նույնպես բացասական պատասխան տա:
Այդ ժամանակ մեզ համար պարզ կլինի, որ մտքում պահված թիվը 1-ն է:

Օրինակ 2.՝ Մտքում պահվել է 860 թիվը: Հարցնում ենք.
1.Մտքում պահված թիվը մե՞ծ է 512-ից -Այո:
Նշանակում է որոնելի թիվը գտնվում է 512-ից մինչև 1000 միջակայքում: Նպատակահարմարության համար կենթադրենք, որ այն 512-ից մինչև 1024 միջակայքում է: Մտքում վերցնում ենք այդ միջակայքի կեսը, այսինքն՝ 256, գումարում 512-ին և հարցնում:
2.Այն մե՞ծ է 768-ից: -Այո:
Ինքներս մեզ համար նշում ենք, որ որոնելի թիվը գտվում է 768-1024 միջակայքում:  768-ին ավելացնում ենք այդ միջակայքի կեսը, այսինքն՝ 128 և հարցնում:
3.Այն մե՞ծ է 896-ից: -Ոչ:
Մտքում հիշում ենք, որ որոնելի թիվը գտնվում է 768-896 միջակայքում: 768-ին ավելացնում ենք/ կամ 896-ից հանում ենք/ այդ միջակայքի կեսը, այսինքն՝ 64 և հարցնում:
4.Այն մե՞ծ է 832-ից: -Այո:
Որոնելի թիվը գտնվում է 832-896 միջակայքում: 832-ին ավելացնում ենք այդ միջակայքի կեսը, այսինքն՝ 32 և հարցնում:
5.Այն մե՞ծ է 864-ից: -Ոչ:
Որոնելի թիվը գտնվում է 832-864 միջակայքում, 32 միավոր երկարությամբ:
6.Այն մե՞ծ է 818-ից: -Այո:
Միջակայքը կրճատվում է մինչև 16 միավոր, այսինքն՝848-864:
7.Այն մե՞ծ է 856-ից: -Այո:
Միջակայքը կրճատվում է մինչև 8 միավոր, այսինքն՝856-864:
8.Այն մե՞ծ է 860-ից: -Ոչ:
Որոնելի թիվը գտվում է 856-860 միջակայքում:
9.ԱՅն մե՞ծ է 858-ից: -Այո:
Նշանակում է որոնելի թիվը կարող է լինել միայն կա՛մ 859-ը կամ 860-ը: Հարցնում ենք.
10.Այն մե՞ծ է 859-ից: -Այո:
Մտքում պահված թիվը 860-ն է:  

No comments:

Post a Comment