Tuesday, March 18, 2014

Նոր երթ անցյալից դեպի ապագա / New path from past to future


Կանգ առնե՛նք, սպասե՛նք, խորը շնչե՛նք, դանդաղ արտաշնչե՛նք ու քայլենք դեպ առաջ:
Քաջ ու հատու քայլերով և առողջ շնչառությամբ քայլենք դեպի սպասվող անհայտություն, որի ուրվագիծը պետք է ինքներս ուրվագծենք հաշվի առնելով մեր սպասելիքները, նպատակները, անցյալի հաջողությունները և անհաջողությունները...
Ինչպիսին լինեն մեր քայլերը, գործողությունները և ուրվագիծը, այնպիսին էլ կլինի մեր ապագան, այդպես էլ կկերտվի մեր ուրվագծված ապագան:


 
Ամեն գիշեր իմ պարտեզում
Լալկան ուռին, հեզ ուռին
Վշտատոչոր լաց է լինում,
Լաց է լինում իմ ուռին: (Ա.Ի.)

Եվ սրբում է առավոտու
Կույս արևը նազելի
Հուր ծամերով հեգ ուռենու
Արցունքները բյուրեղի: (Ա.Ի.)



Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր: (Ա.Ի.)


Կես- գիշերին, գետի ափին
Ես նստած եմ սիրավառ.
Գետն հոսում է, և հոսանքին
Ես նայում եմ միալար: (Ա.Ի.)
Եվ մինչև լույս գետի ափին
Ես նստած եմ քարացած.
Գետն հոսում է, և հոսանքին
Ես նայում եմ շվարած: (Ա.Ի.)





Առնականության պատկեր հայ
 եկեղեցու ճարտարապետության մեջ

5 comments:

  1. Եվ ջրհեղեղից մասա՜մբ ազատված երկիրն այս փոքրիկ
    մեծ ոզնու նման փշերն իր ցցեց
    կեռ ատամի դեմ օձացող մահվան,
    և ամեն մի փուշ տնկվեց տունկի՛ պես,
    ծաղկի՜ պես բացվեց
    շիվի՜ պես լցվեց
    ավշով ու հյութով, խոստումով մրգի...
    Եվ մինչև անգամ մեր բռունցքները
    արմատ ձգեցին ու հագան սաղարթ՝
    դառնալով ծառե՜ր...

    ...Մեռնողը հարյավ,
    ապրողը ապրեց...
    -Կոչեմ ապրողա՜ց:

    ReplyDelete
  2. ապրողը ապրեց...
    -Կոչեմ ապրողա՜ց:

    ReplyDelete
  3. Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
    Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ...

    ReplyDelete
  4. Անկախութիւնը, անկախ Հայրենիքը, ինչպէս տեսնում ես, հա՛յ երիտասարդ, իրաւունք լինելուց զատ եւ պարտականութիւն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյութեան իրաւունքը:

    ReplyDelete