Monday, April 7, 2014

Ո՛չ այսօր և ո՛չ էլ վաղը

Ե՛վ այսօր, և՛ հավանաբար վաղը առանց ազգային պայքարի իմացության ու նրան առընչվող բարդույթների հաղթահարման չենք կարող հանգել անկողմնակալ և ստույգ եզրակացությունների ո՛չ մարդու (անհատի), ո՛չ մյուս բանական միավորների ու միավորումների, ո՛չ մարդու պայքարի և նրանց փոխառնչությունների վերաբերյալ: ©

Ամենակարողունակնե՛րը

Բանական միավորներից ու միավորումներից այժմ, ինչպես և արդեն շուրջ 7 հազար տարի ամենաշնորհալին ու համարյա ամենակարողունակն ազգն է, ազգային հասարակությունը, իսկ ազգային հասարակություններից՝ նրանք, որոնք արարել են ազգային քաղաքակրթություններ և ղեկավարում են շնորհալի անհատներ ներառած հերթափոխվող կազմակերպություններով: ©

Շնորհալինե՜ր


Շնորհալի անհատները ազգի համար համարյա ունեն այնպիսի նշանակություն, ինչպես մարդկության համար՝ ազգերը: ©

Սովորական կենդանին և մարդը


 Մարդը նախևառաջ հասարակական էակ է, իսկ առանց ազգի կամ ազգության, առանց հասարակությունների կամ հասարակություններից դուրս՝ սովորական կենդանի: ©

Ջութակի մեղեդին



Սերը նման է ջութակի: Մեղեդին կարող է ժամանակ առ ժամանակ դադարել, սակայն լարերը մնում են հավերժ:
Ջուն Մասթըրս Բեյչըր

Ինքնաբերաբա՞ր, թե՞ ո՛չ

  
Բանական աշխարհում համարյա ոչ մի բան ինքնաբերաբար չի կատարվում, և կարծես թե ամեն ինչ համարյա ինքնաբերաբար է կատարվում: ©

Հանցանքածի՞ն

  Ցանկացած պարտադրված կամ պարտադրվող մոդել, որը տևական գերադասություն է տվել որևէ մեկ գործոնի կամ պայմանի, գաղափարի կամ գաղափարախոսական որևէ մեկ ուղղության, պայքարատեսակի կամ արժեքային որևէ մեկ համակարգի, ինչքան էլ կարևոր է ու անհրաժեշտ է, բարդույթավոր է, ըստ էության չի կարող չլինել կամ չդառնալ հանցանքածին: ©