Wednesday, March 19, 2014

Հաջողակ մարդկանց 12 ամենատարածված սովորությունները

Ուզում ԵՆՔ
 «Հաջողությունը պետք չէ չափել այն հանգամանքով, թե տվյալ անձը որտեղ է հասել, այլ այն հանգամանքով, թե որքան խոչընդոտներ է նա հաղթահարել` այդտեղ հասնելու համար»:
Բիզնեսում, թե կյանքում, հաջողության և ձախողման սահմանը վայրկյանների տարբերությամբ կարելի է անցնել: Իրականում` հաջողությունն ու ձախողումը ձեռք ձեռքի տված են ճանապարհ անցնում: Եթե դուք հույս ունեք մեծ հաջողությունների հասնել, ապա պետք է նաև ձախողվեք կամ սովորեք նրանցից, ովքեր ձախողվել են: Ի վերջո, հաջողակ անձինք չեն ծնվում, այլ դառնում են այդպիսին, որոշակի հմտությունների և ջանքների շնորհիվ:
Մենք կազմել ենք հաջողակ մարդկանց «սովորությունների» համառոտ ցանկը:
1. Ձախողվեք խիզախորեն: Ձախողումը կարող է տեղի ունենալ և տեղի կունենա՝ անկախ ձեր աշխատանքային կարգապահության աստիճանից: Ամենահաջողակ մարդիկ հասկանում են ձախողման հավանականությունն ու վերջինիս կարևորությունը հաջողության հասնելու համար: Հնարավոր է` ցանկանաք փախչել ու թաքնվել ձեր ձախողումից հետո, սակայն, պետք է սովորեք ձեր սխալներից՝ երկրորդ անգամ նույն կերպ ձախողվելուց ապահովագրվելու համար:
2. Սահմանեք նպատակներ: Հաջողակ մարդիկ սահմանում են ամենօրյա հասանելի նպատակներ: Գտեք հաջողությունը՝ ամրապնդելով նպատակները, որոնք S.M.A.R.T. են՝ խելացի, չափելի, հասանելի, իրատեսական, ժամանակային: Ազատվեք երկարաժամկետ նպատակներից և հաստատեք փոքր ամենօրյա նպատակներ՝ ձեր վերջնանպատակին ավելի հեշտ հասնելու համար:
3. Միշտ չէ, որ խոսքը բախտի մասին է: Հեշտ է հաջողությունը վերագրել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելուն: Չնայած, սա անշուշտ, հաջողության տարրերից է, սակայն ձեզ հետ մի պահեք գործողություններից՝ սպասելով կատարյալ ժամանակի կամ գաղափարի: Ամենահաջողակ մարդկանցից ոմանք գործի են անցել ամենաանհեթեթ ժամանակներում:
4. Ուշադիր հետևեք ձեր առաջընթացին: Հաջողությունը «վրա է հասնում» այն ժամանակ, երբ, աչքը մրցանակի վրա պահելով, այնուամենայնիվ, կանոնավոր կերպով վերահսկում եք ձեր գործողություններն ու մարտավարությունները: Դուք չեք կարող բարելավումներ իրականացնել, եթե չգիտեք՝ ինչպես են ձեր գործերն ընթանում: Ձեզ հաշվետու պահեք՝ ստուգելով ձեր առաջընթացը հնարավորինս հաճախ և ժամանակին զուգահեռ:
5. Մի՛ սպասեք, գործե՛ք: Հաջողակ մարդիկ միշտ չէ, որ գիտեն ճիշտ պատասխանը: Նրանք, այնուամենայնիվ, շարունակում են առաջ շարժվել: Թույլ մի տվեք, որ խոչընդոտները կանգնեցնեն ձեզ, երբ դուք փնտրում եք ճիշտ լուծումը:
6. Միացրեք կետերը: Նրանք, ովքեր հաջողակ են, կարողանում են տեսնել մեծ պատկերը: Նայեք իրերին «անցյալ, ներկա և ապագա» համատեքստում, որպեսզի հասնեք նպաստավոր արդյունքների:
7. Կառավարեք ձեր վստահությունը: Դուք պետք է իսկապես հավատաք ձեր կարողություններին: Գնահատեք ձեզ, որ պարզ հասկանաք, թե ինչ բարձունքների կարող եք հասնել, և սա օգտագործեք որպես վառելիք ձեր սեփական կրակը բռնկելու համար:
8. Նվիրվեք: Հաջողությունը առանց ջանքերի չի տրվում: Ամենահաջողակ մարդիկ հաճախ ամենանվիրված մարդիկ են: Ամեն օր մեկ լրացուցիչ մղոն առաջ անցեք և ոչ մի բացառություն մի արեք:
9. Զգոն եղեք: Իրազեկությունը սնում է հաջողությունը: Եթե դուք լավագույնս ներգրավված չեք ձեր միջավայրում, դուք հաստատապես բաց կթողնեք հնարավորությունները: Լսեք, թե ինչ են խոսում ձեր և ձեր ընկերության մասին, մշտապես հետևեք հետադարձ կապին:
10. Համառորեն դիմադրեք:  Հաջողակ մարդիկ ձախողվո՞ւմ են: Այո՛, ավելի հաճախ, քան դուք կարծում եք: Իսկ թևաթափ լինո՞ւմ են: Երբե՛ք: Զարգացրեք պատրաստակամություն ձեր մեջ` ճանապարհին հանդիպած մարտահրավերները հաղթահարելու համար:
11. Հաղորդակցվեք որպես պրոֆեսիոնալ: Նրանք, ովքեր հաջողակ են, հեշտությամբ են մյուսներին համոզում: Նրանք չեն մանիպուլացնում կամ ճնշում գործադրում, այլ տրամաբանորեն բացատրում են օգուտները: Վստահորեն հաղորդակցվելը թույլ կտա ավելի հեշտորեն բանակցել ձեր վերջնանպատակների շուրջ:
12. Համեստ եղեք: Հաջողությունը չպետք է զուգակցվի սուպեր էգոյի հետ: Իրականում հաջողակ մարդիկ չունեն էգո: Պարզապես նրանք հասկանում են, որ որոշ կողմնակի գործոններ կարող են խաղի մեջ մտնել, բայց որոշ ձախողումներ կարող են պայմանավորված լինել իրենց սեփական թերություններով: Երբեք մի մոռացեք ինքներդ ձեզ հաշվետու լինել ձեր կյանքի յուրաքանչյուր կողմի համար: Այսպես դուք կմնաք կենտրոնացած և համեստ:
Իսկ Ձեր կարծիքով, որո՞նք են հաջողակ մարդկանց ամենակարևոր սովորությունները: 
Հոդվածը պատրաստել են.
Հեղինակ` Իլյա Պոզին, թարգմանիչ` Ռիմա Սարգսյան, խմբագիր` Շուշան Հարությունյան, սրբագրիչ` Լիլիթ Ղազարյան
http://www.forbes.am/am/leadership/skills/KI8GB6V6T9UOJ7QM

1 comment:

  1. пока ты человек, ты — ученик

    Именно тогда, когда жизнь кажется невыносимо сложной и скверной, человек на самом деле готовится к очередному прыжку. Именно тогда, когда он не видит, куда ему двигаться дальше, когда он застывает на месте. Даже если он отходит назад, это часто означает, что он освобождает место для разбега перед большим прыжком.

    ReplyDelete