Thursday, March 27, 2014

Ապարանցիները (2)




Ֆուտբոլի խաղի ժամանակ գնդակը դիպչում է ապարանցու ձեռքին, և մրցավարը ընդհատում է խաղը։ Ապարանցի ֆուտբոլիստը դժգոհում է մրցավարի նման որոշումից՝ 
- Ուր է մեզ ձեռ, այ դատավոր, դու չգիտես, որ մերը մենակ ոտք է...




 Ապարանցին կինոթատրոնում։ Ֆիլմի թունդ պահին կատաղած ցուլն արագ վազքով էկրանից գալիս է դեպի հանդիսատեսը։ Ապարանցին տեղում անհանգիստ շարժումներ է անում։

Կողքի նստածը հարցնում է՝

- Ի՞նչ եղավ, այ ախպեր, ինչի՞ տեղիցդ թռար։

- Ցավդ տանեմ, բա որ մեզ վրա գա։

- Ո՞վ... Ցո՞ւլը... Ինչ ես ասում, էկրանից ոնց կգա։

- Այդ ես ու դու ենք հասկանում, անասունը շատ է հասկանում...

No comments:

Post a Comment