Tuesday, March 25, 2014

Ես հայ եմ (2)

  
(հետաքրքիր զուգադիպությամբ դարերի ընթացքում ոչինչ չի փոխվել, բացի անուններից և անվանակոչումներից)
   
   Հայկ դյուցազունը հիմնում է հայկական թագավորական հարստությունը (դինաստիան): Նա Հայաստանի մասնատվածությանը վերջ տալու նպատակով պատերազմին ու ճակատամարտին չմասնակից թագավորներին չզրկելով իրենց տարածքների ու հավաքականությունների նահապետման ժառանգական իրավունքից ներդնում է վարչական նոր բաժանում: Հայաստանը բաժանում է տաս մասի՝ տաս «աշխարհների» և իր զինակից ժառանգներից տասին հռչակում նոր վարչական միավորների ղեկավարներ՝ պաշտոնի ժառանգման իրավունքով օժտված, ծիրանագույն թիկնոց կրող թագակիր նախարարներ: Ձևավորում է նախարարական միասնական խավը (իմա՝ ազնվականությունը)՝ կազմված թիկնոցակիր նախարարներից և նրանց ենթակա տոհմացեղերի ու ցեղերի նահապետներից ու առաջնորդներից: Տասը նախարարական տները փոփոխվելով ու փոխարինելով, չորս - հինգ անգամ անվանափոխվելով հանդերձ դառնում են հայոց պետության, հատկապես էթնոսի ու հասարակության լինելիության հենասյունները հետագա համարյա բոլոր դարերում, մինչև 19-րդ դար ներառյալ: Հետաքրքիր օրինաչափությամբ ցանկացած նախարարական տան վերացումից հետո տվյալ վարչական տարածքում վերականգնվել են ինքնուրույն, մանր պետական միավորներն՝ իրենց թագակիրներով:

No comments:

Post a Comment