Thursday, March 27, 2014

Ժայռային ծիծեռնակ



  (Ptyonoprogne rupestris), ծիծեռնակների ընտանիքի պատկանող թռչուն է:
Ժայռային ծիծեռնակի գլուխը և մեջքը բաց մոխրագույն ենմ կոկորդը, կտնառքը և կուրծքը` շիկավուն երանգով, պոչի և թևերի ստորին մակերեսը` մուգ դարչնագույն, որովայնը` մոխրաշիկավունԼ Պոչի սրանկյուն կտրվածքը թույլ է արտահայտված, փետուրների ծայրին կան սպիտակ պտեր։ Քաշը` 20-25գ., թևի երկարությունը` 121-134մմ:
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին, չուի ընթացքում կազմում է փոքր խմբեր կամ չվում զույգերով։ Չնայած փոքր թվաքանակին` լայնորոն տարածված թռչուն է, նախապատվությունը տալիս է գետաբերանների, ձորերի, խորխորատների զառիթափ լերկ ժայռերին։ Տարածված է հանրապետության բոլոր լեռնային շրջաններում։ Հաճախ կարելի է հանդիպել Երևանի շրջակայքում, Հրազդանի ձորում ։ Բույնը կիսափսեի ձև ունի, ծեփում է կավից` ժայռերի վրա։ Մայիս ամսին դնում է 3-4 սպիտակ, բաց շագանակագույն պտերով ձվեր։  
Բնադրվում է զույգերով կամ փոքր խմբերով: Երգը մեղմ ծլվլոցի է նման։ Սնվում է թռիչքի ընթացքում` թռչող միջատներով։

No comments:

Post a Comment