Saturday, March 22, 2014

ԵՍ ՀԱՅ ԵՄ


  Ես հայ եմ, հայկական քրիստոնեական եկեղեցում մկրտված: Հայաստանը իմ հայրենիքն է:
   Հայոց էթնոսի միասնական պետության սկզբնավորման մասին վկայող առաջին փաստերը բուն հայոց թվականն է և Հայի ու Բելի մասին ժառանգված գրավոր պատումն է, որը V դարի պատմիչ Մ.Խորենացին վերաշարադրում է մեսրոպյան գրությամբ:
Հայկ Նահապետ
    Մ.թ.ա. 2490-ական թվականներին աքքադները ընտրում են նպաստավոր պահը, երբ հայկական տոհմացեղերը և ցեղերը նոր-նոր հյուրընկալում էին ինչ-ինչ պատճառներով, այդ թվում աքքադների հալածանքներից խուսափելով Մեծ գաղթի ուղին բռնած արիական տոհմերին ու տոհմացեղային հավաքականություններին, և մեծաքանակ զորքով, Բելի ղեկավարությամբ ներխուժում են Հայաստան: Հայերին բնորոշ հարգարժան հյուրընկալությունը, հյուրերի հետ վերջին պատառը կիսելու սովորույթը, որը շարունակվում է մինչև մեր օրերը, պարտադիր էր հյուրընկալության աստված Վանատուրի ողորմածությանն արժանանալու և Արեգակն աստվածների պաշտամունքի թելադրանքով: Այդ արշավանքը Սարգոն Աքքադացու և աքքադական վերնախավի ամբողջ Միջագետքում գերակայություն հաստատելու մտադրության իրագործման նպատակով կատարված առաջին, հզոր արշավանքն էր: Այդ ժամանակ Հայաստանում կային վաթսունից ավելի ինքնուրույն պետական միավորներ:
   Հայասա ցեղի նահապետ Հայկը համախմբում է հայ թագավորների ռազմական ուժերը և նախապատրաստվում վճռական ճակատամարտի: Մ.թ.ա. 2492-ական թվականներին օգոստոսի 11-ին (ստույգ) կայացած ճակատամարտում Հայկն իր թիկնապահներով հանկարծակի, հուժկու հարձակմամբ ճեղքում է զինվորական շարքերը, ներխուժում թշնամական բանակի կենտրոն: Հայկ դյուցազն սարի ստորոտից արձակած նետը ճեղքելով սարի գագաթին կանգնած Բելի զրահը մխրճվում է նրա սիրտը: Բելը սպանված է: Աքքադական զորքը տեսածից սարսափահար խուճապահար փախչում է: Հաղթանակ: Ըստ պատումի մեկնաբանության աղեղը եղել է հատուկ տեսակի, նետը այնպես և այնպիսի նյութից պատրաստված, որ ճեղքել է բրոնզե համեմատաբար հաստ զրահը: Ամենայն հավանականությամբ, այդպիսի աղեղների ու նետերի պատրաստման գյուտերի գաղտնիքի պահպանմամբ և կիրառմամբ է պայմանավորված նաև մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին և մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին գահակալած Արամ աշխարհակալ արքայից արքայի հաղթանակները:

No comments:

Post a Comment