Monday, April 7, 2014

Ո՛չ այսօր և ո՛չ էլ վաղը

Ե՛վ այսօր, և՛ հավանաբար վաղը առանց ազգային պայքարի իմացության ու նրան առընչվող բարդույթների հաղթահարման չենք կարող հանգել անկողմնակալ և ստույգ եզրակացությունների ո՛չ մարդու (անհատի), ո՛չ մյուս բանական միավորների ու միավորումների, ո՛չ մարդու պայքարի և նրանց փոխառնչությունների վերաբերյալ: ©

Ամենակարողունակնե՛րը

Բանական միավորներից ու միավորումներից այժմ, ինչպես և արդեն շուրջ 7 հազար տարի ամենաշնորհալին ու համարյա ամենակարողունակն ազգն է, ազգային հասարակությունը, իսկ ազգային հասարակություններից՝ նրանք, որոնք արարել են ազգային քաղաքակրթություններ և ղեկավարում են շնորհալի անհատներ ներառած հերթափոխվող կազմակերպություններով: ©

Շնորհալինե՜ր


Շնորհալի անհատները ազգի համար համարյա ունեն այնպիսի նշանակություն, ինչպես մարդկության համար՝ ազգերը: ©

Սովորական կենդանին և մարդը


 Մարդը նախևառաջ հասարակական էակ է, իսկ առանց ազգի կամ ազգության, առանց հասարակությունների կամ հասարակություններից դուրս՝ սովորական կենդանի: ©

Ջութակի մեղեդին



Սերը նման է ջութակի: Մեղեդին կարող է ժամանակ առ ժամանակ դադարել, սակայն լարերը մնում են հավերժ:
Ջուն Մասթըրս Բեյչըր

Ինքնաբերաբա՞ր, թե՞ ո՛չ

  
Բանական աշխարհում համարյա ոչ մի բան ինքնաբերաբար չի կատարվում, և կարծես թե ամեն ինչ համարյա ինքնաբերաբար է կատարվում: ©

Հանցանքածի՞ն

  Ցանկացած պարտադրված կամ պարտադրվող մոդել, որը տևական գերադասություն է տվել որևէ մեկ գործոնի կամ պայմանի, գաղափարի կամ գաղափարախոսական որևէ մեկ ուղղության, պայքարատեսակի կամ արժեքային որևէ մեկ համակարգի, ինչքան էլ կարևոր է ու անհրաժեշտ է, բարդույթավոր է, ըստ էության չի կարող չլինել կամ չդառնալ հանցանքածին: ©

Վերափոխում և սերնդափոխություն

   «Բնակարանի օրինակը».
 Ծայրահեղ պահպանողականը բնակարանը համարյա նույնությամբ պահպանում է ու օգտագործում, կենտրոնամետը՝ բարեկարգում, իսկ մեղմ պահպանողականը նաև անկայուն տարրերը փոխարինում նորերով: Նրա կառուցած բնակարանը հնի կրկնությունն է: Ընդհանուր առմամբ, պահպանողականը դեմ է կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխությունների:
   Մեղմ նորոգչականը բնակարանում ավելացնում է ներքին կառուցվածքային նոր տարրեր ու կատարում ֆունկցիոնալ փոքր փոփոխություններ, իսկ կենտրոնամետը՝ ամբողջապես վերանորոգում է, ավելացնում է նաև արտաքին կառուցվածքային տարրեր ու կատարում ֆունկցիոնալ նկատելի փոփոխություններ, իսկ ծայրահեղ նորոգչականը՝ ավելացնում է օժանդակ բաղադրամասեր ու կառույցներ, կատարում կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխություններ: Ընդհանուր առմամբ, նորոգչականը բնակարանի պահպանման, ընդարձակման ու վերանորոգված օգտագործման և կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխություններ իրագործող ու կողմնակից է: Նա նոր հարմարություններ ու օժանդակ կառույցներ ստեղծող է:
   Մեղմ հեղափոխականը բնակարանը բարեկարգելով ու պահպանելով հանդերձ կառուցում է նոր տեսակի բնակարան և օգտագործում երկուսն էլ, կենտրոնամետը՝ բնակվում է միայն նոր տեսակի բնակարանում, հինը համարում է պատմական արժեք և պահպանում, իսկ ծայրահեղ հեղափոխականը՝ հիմնահատակ քանդում է բնակարանը ու նրա տեղում կառուցում միանգամայն նոր տեսակի բնակարան և նույնիսկ ունակ է քանդելու կենտրոնամետ հեղափոխականի կառուցածը...
   Ծայրահեղ հեղափոխականը տևական գերակայության պարագայում մեծամասամբ վերափոխվում է դոգմատիկ ու ծայրահեղ պահպանողականի... Սերնդափոխությունը քիչ դեր ունի... Պահպանողականի է վերափոխվում տևականորեն գերակայող ցանկացած ուժ... ©

Չենք ուզում



Խեցգետին ու գարեջուր չենք ուզում:

Պահանջվում է խիստ զգուշություն

  Պայքարային ծրագրերի ու դրսևորումների, երևույթների ու գործառույթների բնույթների շարքը կազմված է ինը տեսակից՝ ծայրահեղ պահպանողական, կենտրոնամետ պահպանողական, մեղմ պահպանողական, մեղմ նորոգչական (ռեֆորմիսատական), կենտրոնամետ նորոգչական, ծայրահեղ նորոգչական, մեղմ հեղափոխական, կենտրոնամետ հեղափոխական, ծայրահեղ հեղափոխական: Հաճախ օգտագործվում են դրանց երեքական խմբավորումները՝ պահպանողական, նորոգչական, հեղափոխական: Վերջինները մտավոր ու վերապահումային են, և դրանով իսկ՝ ոչ հազվադեպ վտանգավոր, քանի որ ենթագիտակցաբար ու գիտակցաբար կարող են ծառայել որպես իրական նպատակների քողարկման ձև...
   Պայմանավորված ասպարեզների մասնագիտացումներով ու նեղ մասնագիտությունների արարմամբ յուրաքանչյուր բնույթի պայքարող ուժ պատասխանատու է սեփական ասպարեզի համար, ունակ է փոփոխելու հիմնականում սեփական ասպարեզը, անմիջականորեն շահագրգռված է սեփական ասպարեզի արդյունավետության բարձրացմամբ... Այդ իսկ պատճառով նրա փոխհամագործակցությունը այլ պայքարատեսակների այլաբնույթ ուժերի հետ բնական և օրինաչափ է և թյուրիմացություններ չպետք է հարուցի...
   Ուղղակի նախապատվությունը տրվում է տվյալ պահին ու պայմաններում օգտակարությանն ու նպատակահարմարությանը:
   Բնույթային խնդիրներ լուծելիս, մասնավորապես բնույթն որոշելիս ու գնահատելիս պահանջվում է խիստ զգուշություն: ©

Իմացության, հմտության, մոտեցումների ու նորույթների դերը

Պայքարային խնդիրները լուծելիս և գործառույթները կազմակերպելիս ու դրանց ընթացքում մասնագիտական իմացության ու հմտության և ստեղծագործական մոտեցումների ու նորույթների դերերը ի վերջո չեն կարող չգերակայել: Ժամանակի հարց է:

Բանական երևույթներ ու գործընթացներ


Բանական միավորների պայքարային երևույթները ու գործըթացները ընթանում են այնպիսի օրինաչափություններով, այնպես, որ առանց կամային միջամտությունների ու վերամշակված ուղղորդումների, առանց հստակ գործառույթների ու պատասխանատվությունների, առանց ղեկավարման ունակ են վերակերպափոխման և այլասերման: Դրանցից յուրաքանչյուրը բնութագրվում է նաև ընթացքն ու ուղղվածությունը պահպանելու իներցիայնության որոշակի տևողությամբ և վերակազմակերպելիությամբ: Ինքնահոսի և սխալվելու դեպքերում կարծես տրված է որոշակի ժամանակ ու հնարավորություն միջամտելու, սխալները շտկելու, գործառույթները ճշգրտելու և նոր գործառույթներ կազմակերպելու...
Ամենավտանգավորը պայքարային բացասական երևույթի ու գործընթացի կամ որևէ գործառույթի ազդեցությամբ սկզբնավորվող բացասական երևույթների շղթայական ռեակցիան է: Այն կարող է սկզբնավորվել նույնիսկ աննշան թվացող որևէ բացասական երևույթի հաճախակի կրկնման և չկանխման հետևանքով:...
Ինչքան զարգացած ու ներդաշնակվածությանը մոտ լինեն հասարակական համապատասխան գիտակցությունը, կազմակերպության ու հարաբերությունների բաղադրամասերը, նաև հստակ ու ապագայամետ, այնքան արդյունավետ ու արգասաբեր կլինի տվյալ պայքարային գործունեությունները:
Ինքնստինքյան կարևորվում են գիտակցության ու մասնագիտացումների մակարդակների, դրանց իսկ բանականության գերակայության կամ դերակատարության հարցերը: ©

Friday, April 4, 2014

Բնական Մեղրը

Եթե ուզում եք ստուգել մեղրի մաքրությունը, տվեք արջին թող փորձի...
1.Մեղրը չի գրգռում մարսողության տրակտի լորձաթաղանթը:
2.Հեշտ և արագ յուրացվում է օրգանիզմի կողմից:
3.Արագ անջատում է անհրաժեշտ էներգիան:
4.Մեծ քանակությամբ էներգիա ծախսելուց հետո թույլ է տալիս սպորտսմեններին և մարզիկներին արագ վերականգնել ուժերը:
5.Մյուս շաքարների հետ համեմատած ավելի հեշտորեն է արտաթորվում երիկամներից:
6.Ստամոքսի վրա ունենում է բնական, մասամբ թուլացնող ներգործություն:
7.Օրգանիզմը հանգստացնող /սեդատիվ/ բուժամիջոց է:
8.Մեղրը մատչելի  և ոչ առանձնապես թանկ սննդամթերք է:

Եվ կա՞ արդյոք բնական մեղրից ավելի լավ քնաբեր:

Tuesday, April 1, 2014

Երեք Միջոց, երեքն էլ նույն բոյի

  Ինչպե՞ս կարելի է լրացնել պակասը և ինպե՞ս կարելի է նրա պարունակությունը հասցնել պահանջվող մակարդակին:
  Գոյություն ունի երեք միջոց.
  1.Յոդով հարուստ սննդամթերքների օգտագործում, ինչպիսիք են ցանկացած ծովային մթերքները, ինչպես նաև բողկը, ծնեբեկը, գազարը և լոլիկը, սպանախը, ռևանդենին, կարտոֆիլը, սիսեռը, ելակը, սնկի տեսակները, հազարը, բանանը, կաղամբը, ձվի դեղնուցը և սոխը:
  2.Մարմնի ոչ մեծ հատվածի շփումը յոդի թուրմով:
 3.Դեղատներում վաճառվող յոդային հավելումների ընդունում, ինչպիսիք են ձկան յուղը, յոդի լուծույթը, ինչպես նաև ջրիմուռի հաբերը, որոնց մասին արդեն խոսվել է:

  Օրգանիզմի աշխատունակությունը պահպանող յոդի չափը աննշան է և խորհուրդ է տրվում ընդունել շաբաթվա որոշակի օրերի: Քիմիական զնման միջոցով պարզվել է, որ օրգանիզմում դիտվում են միայն յոդի հետքեր (10 կաթիլից պակասի դեպքում): Լյուգոլի յոդի լուծույթի դոզան մեկ կամ երկու կաթիլ է, ըստ մարմնի քաշի: Օրինակ՝ 67կգ կամ պակաս քաշի դեպքում օրգանիզմի աշխատունակությունը պահպանող դոզան կկազմի ընդամենը մեկ կաթիլ, որը կարելի է ընդունել օրեկան մեկ անգամ, ուտելու պահին, յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և ուրբաթ օրերին: 65կգ-ից բարձր քաշի դեպքում կարելի է ընդունել 2 կաթիլ: 
  Մարդու օրգանիզմը շարունակում է գործել նաև օրգանիզմին անհրաժեշտ նյութերի նվազագույն պաշարի դեպքում: Ձեր ապրած վայրում որևէ հիվանդության սպասվող համաճարակի դեպքում հարկավոր է Լյուգոյի լուծույթի ընդունումը շաբաթական 2 անգամից հասցնել 3-ի՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, օրգանիզմում յոդի պաշարներ ապահովելու նպատակով:
  Ինպե՞ս պետք է ընդունել:
  Առավելություն է տրվում մեկ բաժակ թթվաշ ջրին (մեկ բաժակ ջրին մեկ թեյի գդալ խնձորի քացախ և մեկ կաթիլ յոդ): Ստացված լուծույթը խառնում են և խմում կում կում ուտելու ընթացքում:
  Օրգանիզմը յոդով հագենալու առաջին նշանը քթում լորձի քանակության շատացումն է: Նման դեպքում հարկավոր է դադարեցնել յոդի օգտագործումը, մինչև վերը նշված երևույթը չանհետանա:
  Շուտով սեփական փորձից ելնելով, դուք կկարողանաք որոշել, թե ձեր օրգանիզմը երբ կարիք ունի յոդի: Եթե գիշերային հանգիստը, ինչպես առաջ, չի նպաստում ուժերի վերականգնմանը, հիշեցեք յոդի մասին: Եթե դուք սովորեք օգտագործել այն, դա ձեզ թույլ կտա լրացնել բաց թողածը և պահպանել լավ ինքնազգացողություն:

Մարդու օրգանիզմի հետևյալ երեք հատկությունները

  Ժողովրդական բժշկությանը մշտապես հետաքրքրել և հետաքրքրում է մարդու օրգանիզմի հետևյալ երեք հատկությունները՝ 
  հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության հատկությունը,
  հյուսվածքների վերականգնողական հատկությունը զանազան վնասվածքների դեպքում 
  և արդեն սկսված հիվանդության դեմ պայքարի ծավալման հատկությունը:
  Ապացուցվել է յոդի կապը օրգանիզմի դիմադրողականության հետ: Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի նորմալ գործունեության համար: Այս գեղձի միջոցով 17 րոպեում անցնում է օրգանիզմում շրջանառվող արյան ամբողջ ծավալը: Գեղձի բջիջներն իրենց աշխատանքի ընթացքում յոդի կարիք են զգում և հենց գեղձից արտազատվող յոդն է, որ 17 րոպեում սպանում է անկայուն մանրէներին, որոնք արյան մեջ թափանցում են մաշկի վնասվածքների և մարսողության համակարգում սնուցիչ նյութերի ներծծման ժամանակ, կամ պարզապես քթի և լորձաթաղանթի միջոցով: Ախտահարույց ավելի կայուն մանրէները արյան հետ միասին անցնելով վահանաձև գեղձի միջով, ավելի ու ավելի են թուլանում և վերջապես թուլանում և վերջապես ոչնչանում, եթե, իհարկե, վահանաձև գեղձը ապահովվում է յոդի անհրաժեշտ քանակով: Հակառակ դեպքում արյան մեջ շրջանառվող վնասակար միկրոֆլորան չի ոչնչանում, այսպիսով հնարավորություն չտալով օրգանիզմին գործել՝ համաձայն իր պաշտպանական հատկության բնական օրենքի: 
  Ստույգ է, որ յոդի պարունակությունը վահանաձև գեղձում կախում ունի մարդու կողմից օգտագործվող սննդի և ջրի մեջ պարունակվող յոդի մատչելի քանակից: Յոդի պակասի դեպքում գեղձը զրկվում է իր նորմալ գործունեության համար անհրաժեշտ որոշակի տարրերից: ժողովրդական բժշկությունը գտնում է, որ վահանաձև գեղձը մարդու օրգանիզմում կատարում է նաև այլ ֆունկցիաներ: Օրվա ընթացքում այս կամ այն աշխատանքի համար ծախսված էներգիայի վերականգնաման հոգսը մասամբ ընկած է վահանաձև գեղձի վրա: Գոյություն ունի որոշակի կապ մարդու էներգիայի պաշարի և յոդի օգտագործման միջև: Մարդու կենսունակության նվազման դեպքում առաջին հերթին հարց է ծագում. բավարա՞ր է արդյոք յոդի պարունակությունը այն տեղանքի հողի մեջ, որտեղ նա ապրում է, և արդյոք լրացվո՞ւմ է այդ բացը զանազան լրացուցիչ միջոցների հաշվին: 
  Յոդի երկրոդ ֆունկցիան է օրգանիզմի և նյարդային համակարգի վրա սեդատիվ (հանգստացնող) ներգործության ապահովելն է: Նյարդային լարվածության ուժեղացման դեպքում օրգանիզմը կարծես մշտապես գտնվում է պայքարի վիճակում՝ հակված ընդհարումների և պարտության: Օրգանիզմի լարվածությանն ու ծանրաբեռնվածությանը նպաստող բոլոր այս գործոնների առկայության դեպքում առաջ է գալիս որոշակի պահանջ յոդի նկատմամբ, որն անհրաժեշտ է թուլացնելու օրգանիզմի նյարդային լարվածությունը և ստեղծելու օրգանիզմի խաղաղ և հանգիստ վիճակի մղող լավատեսական տրամադրություն: Այս դեպքում հնարավոր է դառնում օրգանիզմում պահեստային նյութերի պաշարների կուտակումը, որոնք կարող են ծախսվել անհրաժեշտության դեպքում: 
  Ժողովրդական բժշկության օգնությամբ, մինչև 10 տարեկան հասակը կարելի է ներգործել երեխայի գրգռվածության, անհամբերության և անհանգստության վրա, նրան դարձնելով զուսպ և հավասարակշիռ: Եվ այս փոփոխությանը կարելի է հասնել ընդամենը երկու ժամում՝ տալով երեխային որևէ բանջարեղենի կամ մրգի հյութ, որի մեջ նախապես ավելացնելով մեկ կաթիլ յոդ, կամ մեկ բաժակ թթվաշ ջուր (մեկ թեյի գդալ խնձորի քացախ + մեկ կաթիլ յոդ + մեկ բաժակ ջուր): 
  Այս միջոցը առաջարկվում է այն մայրերին, որոնք ունեն դյուրագրգիռ երեխաներ: Այն միշտ էլ ունեցել է հանգստացնող ներգործություն երեխաների նյարդային համակարգի վրա:
  Մարդու օրգանիզմում յոդի երրորդ ֆունկցիան կապված է մարդու մտավոր գործունեության հետ: Օրգանիզմը յոդի անհրաժեշտ քանակով ապահովելու դեպքում դիտվում է մտավոր գործունեության որոշակի ակտիվացում:
  Դիտարկենք նաև մարդու օրգանիզմում ճարպի անցանկալի պաշարների կուտակման հարցը: Յոդը համարվում է օրգանիզմում տեղի ունեցող օքսիդացումների լավագույն կատալիզատորներից մեկը: Կատալիզատորի ոչ բավարար գործունեության ընթացքում տեղի է ունենում սննդի ոչ լրիվ այրում, որը կարող է իր հերթին պատճառ դառնալ անցանկալի ճարպի կուտակման: 
  Վահանաձև գեղձը, որը յոդի իր պաշարները ստեղծում է ամեն 17 րոպեն մեկ իր իսկ միջով շրջանառվող արյունից, երբեմն ստիպված է լինում կորցնել այդ պաշարների մի մասը, այսպես օրինակ, խմելու քլորացված ջուր օգտագործելիս, կամ սովորական կերակրի աղի ոչ չափավոր օգտագործման դեպքում:
  Այսպես. օրգանիզմի դիմադրողականության անկումը, եռանդի և տոկունության պակասը, նյարդային լարվածությունը, ճարպի անցանկալի պաշարների կուտակումը բացատրվում են օրգանիզմին անհրաժեշտ յոդի պակասով, որը կարող է առաջ գալ մեր ապրած տեղանքում յոդի ոչ բավարար քանակից, ապա նաև տևականորեն քլորացված ջուր օգտագործելուց:
  Ինչպե՞ս կարող է լրացվել յոդի պակասը օրգանիզմում և ինչպե՞ս կարելի է նրա պարունակությունը հասցնել պահանջվող մակարդակին:

Մեկ թեյի գդալ և մեկ կաթիլ, և վերջ


Մի քանի շաբաթ ուսումնասիրելով և հետևելով մարդու ախորժակին, նկատում ենք, որ մի քանիսի մոտ արցունքոտվում են աչքերը: Ճիշտ նույն ձևով հնարավոր է լորձի հոսք: Մի քանիսը փռշտում են հավաքված լորձի պատճառով:
Կալիումն առաջացնում է ուժեղ ծարավ, որովհետև մագնիսի նման դեպ իրեն է քաշում ջուրը: Երբ կերակրում ավելացվում է խնձորի քացախը աչքերի արցունքոտվելը, քթի լորձը և հազը դադարում են: Պատճառն այն է որ օգտագործվող սննդի մեջ կալիումի անբավարար լինելու պատճառով խախտվում է ջերմափոխանակությունը: Բոլոր վերը նշված, արտաքին բնույթ կրող երևույթները, օրգանիզմի ճիգերն են՝ ավելորդ խոնավությունից ազատվելու:
Իսկ օրգանիզմում բավարար քանակությամբ կալիումով ապահովելը նպաստում է ջրազրկման պրոցեսին: Ավելորդ լորձը վերանում է, ջրի քանակը օրգանիզմում նորմալանում:
Այսպիսի հիվանդներին առաջարկվում է հետևյալ հետևյալ պարզ լուծույթը՝ մեկ թեյի գդալ խնձորի քացախ և մեկ կաթիլ յոդի լուծույթ մեկ բաժակ ջրին: Բաժակի պարունակությունը խառնում և խմում ենք օրեկան մեկ անգամ ուտելու պահին, երկու շաբաթ շարունակ: Անհրաժեշտության դեպքում բուժումը շարունակվում է ևս երկու շաբաթով: Դրանից հետո խորհուրդ է տրվում լուծույթն ընդունել շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին: 
Սա նպաստում է նաև հարբուխներից ազատվելուն: 

Անհրաժեշտ քանակը

Մարդու օրգանիզմում կալիումը հիմնականում գտնվում է բջիջներում (40 անգամ ավելի շատ, քան միջբջջային տարածքներում)։
Կալիումի հանձնարարելի քանակը 600-1700 միլիգրամ է երեխաների համար, իսկ մեծահասակների համար՝ 1800-5000 միլիգրամ։ Կալիումի անհրաժեշտ քանակը կախված է մարմնի քաշից, ֆիզիկական ակտիվությունից, ֆիզիոլոգիական վիճակից և բնակավայրի կլիմայից։ Փծխումը, երկարատև փորլուծությունը, առատ քրտնարտադրությունը, միզաբերներ օգտագործելը մեծացնում է օրգանիզմի կալիումի պահանջը։
Կալիումի իոնները մասնակցում են նյարդերում և մկաններում կենսաէլեկտրական պոտենցիալների ծագման ու հաղորդման, սրտի և այլ մկանների կծկման կարգավորմանը, պահպանում բջիջներում օսմոտիկ ճնշումը և կոլոիդների հիդրատացումը, ակտիվացնում որոշ ֆերմենտներ։ Կալիումի փոխանակությունը (մետաբոլիզմը) կապված է ածխաջրերի նյութափոխանակության հետ։ Կալիումի իոններն ազդում են սպիտակուցների սինթեզի վրա։ Կալիումն օրգանիզմից հեռանում է գլխավորապես մեզի հետ։ Կալիումի պարունակությունը ողնաշարավորների արյան և հյուսվածքների մեջ կանոնավորվում է մակերիկամների հորմոններով՝ կորտիկոստերոիդներով։ Բույսերի մեջ կալիումն բաշխվում է անհավասարաչափ. վեգետատիվ օրգաններում այն ավելի շատ է, քան արմատներում և սերմերում։ Շատ կալիում կա ընդավորների, ճակընդեղի, կարտոֆիլի մեջ, ծխախոտի տերևներում և հացահատիկային կերաբույսերում (20—30 գ/կգ չոր նյութում)։ Հողում կալիումի պակասության դեպքում դանդաղում է բույսերի աճը, ավելանում հիվանդացությունը։ Օրգանիզմի բնական ռադիոակտիվությունը (գամմա-ճառագայթում) գրեթե 90%-ով պայմանավորված է հյուսվածքներում բնական 40K ռադիոիզոտոպի առկայությամբ։ Բժըշկության մեջ կիրառում են կալիումի քացախատը (CH3COOK)՝ որպես միզամուղ, կալիումի քլորիդը (KCl)՝ օրգանիզմում կալիումի անբավարարության դեպքում, գերքլորատը (KClO4)՝ թիրեոտոքսիկոզի ժամանակ, կալիումի պերմանգանատը (KMnO4)՝ հականեխիչ միջոց։
Կալիումի նկատմամբ չափահաս մարդու օրական պահանջը (2—3 գ) լրացվում է մսի և բուսական մթերքների, ծծկեր երեխաներինը (30 մգ/կգ)՝ կրծքի կաթի հաշվին։ Բույսերը կալիումը ստանում են հողից։ Կենդանիների օրգանիզմում կալիումի քանակը ~2,4 գ/կգ է։
Կալիումի հիմնական սննդային աղբյուրներն են չորացրած ծիրանը, դդումը, լոբազգիները, կիվին, կարտոֆիլը, ավոկադոն, բանանը, լյարդը, կաթը, պնդուկի յուղը, ցիտրուսայինները և խաղողը։ Բավականաչափ կալիում կա ձկներում և կաթնային մթերքներում։
Կալիումի ներծծումը կատարվում է բարակ աղիքում։ Կալիումի յուրացմանը նպաստում է Բ6 Վիտամինը, իսկ խանգարում է՝ ալկոհոլը։

Որպես կանոն, երկու անգամ պետք է ավելացնել... և ամեն ինչ հոյակապ է...

Ինչպիսի՞ նշաններով կարելի է որոշել կալցիումի պակասը օրգանիզմում:
1.Նկատվում են մտավոր գործունեության, ըմբռնողության որոշ թուլացում, անվճռականություն և անվստահություն: Մասամբ վատանում է հիշողությունը: 
2.Ավելի հաճախ են դիտվում ֆիզիկական և մտավոր հոգնածության նշաններ: Նվազում է ֆիզիկական դիմադրողականությունը: Շուտ են հոգնում:
3.Առավել զգայուն են դառնում ցրտի նկատմամբ: Նախընտրում են տաք կերակուրներ: Ձեռքերն ու ոտքերը հաճախ սառչում են:
4.Ոտնաթաթերի տակ առաջանում են կոշտուկներ:
5.Դիտվում են փորկապության հաճախակի երևույթներ:
6.Այսպիսի մարդիկ ավելի հակված են հիվանդանալու: Հաճախ հիվանդանում են մրսածությունից:
7.Ժամանակ առ ժամանակ կորցնում են ախորժակը, երբեմն սկսվում է սրտխառնոց և փսխում:
8.Այրվածքներն ու վերքերը դանդաղ են լավանում:
9.Մաշկը հաճախ քոր է գալիս:
10. Փտած ատամները շատ են, քան կարող էին լինել:
11.Հնարավոր է կորյակների առաջացում:
12.Երբեմն թրթռում են կոպերը կամ բերանի անկյունները;
13.Հաճախ լինում են մկանային ջղաձգումներ, առանձնապես ոտքերի մկանների: Հատկապես գիշերը:
14.Այսպիսի մարդիկ լարված վիճակից դժվար են թուլանում:
15.Գիշերը միշտ չէ, որ լավ են քնում:
16.Հոդերում կարող են առաջանալ արտրիտի տպավորություն ստեղծող ցավային զգացումներ:
Նման մարդիկ, որպես կանոն, ամենօրյա սննդի մեջ պետք է երկու անգամ ավելացնեն օգտագործվող կալցիումի քանակը: 


Monday, March 31, 2014

Կաթնապուր

  Բրինձն ընտրում ենք, լվանում, թրջում սառը ջրում, հետո քամում քամիչով: Ապա բրինձը լցնում ենք տաք կաթի մեջ և եփում մարմանդ կրակով՝ պարբերաբար խառնելով: Վերջում կաթնապուրին ավելացնում ենք աղ և շաքարավազ: 
Ըստ ճաշակի ավելացնում ենք մեղր, դարչին և կարագ:
   Ճաշակում ենք տաք և սառը վիճակում: 

500գ կաթին՝ 40գ բրինձ, աղ և շաքարավազ ըստ ճաշակի: Մեղրը, դարչինը և կարագը ըստ ճաշակի:

  Համե՛ղ է: Առողջարա՛ր է: Սննդարա՛ր է:
 Կարգավորում է ստամոքսի աշխատանքը, սննդային խանգարումները:
   Փորձե՛ք, վայելե՛ք, համոզվե՛ք:

Սյունիքի սպաս

 Ցորենի կորկոտն ընտրել, լվանալ և եփել մինչև պատրաստ լինելը: Ոսպն ընտրել, լվանալ, եփել մինչև պատրաստ լինելը և պաղեցնել: Պաղած ոսպը խառնել կորկոտին: Չորթանը բաց անել 500գ ջրով, լցնել ոսպի և կորկոտի խառնուրդի մեջ՝ պարբերաբար խառնելով, թողնել, որ եռա:
 
Սյունիքի սպասը մատուցել սառը, վրան համեմ ցանած:
20գ ոսպին՝ 20գ կորկոտ, 50գ չորթան, 10գ ալյուր, աղը, համեմը՝ ըստ ճաշակի:

   Համեղ է: Փորձե՛ք, վայելե՛ք:

Սպաս

   Ձվի վրա ալյուրի փոշի լցնել և հարել: Մածունը բաց անել ջրով 1:1 հաշվով: Ձվով բացած այլուրի մեջ, շարունակ խառնելով, լցնել ջրով բացած մածունը: Այդ խառնուրդը լցնել կաթսան, դնել մարմանդ կրակին և անընդհատ խառնելով հասցնել եռման: Դրանից հետո ավելացնել եփած բրինձ՝ իր ջրի հետ միասին, սոխառած, համեմ կամ դաղձ, խառնել և թողնել, որ եռա: Բրնձի փոխարեն կարելի է օգտագործել ցորենի ձավար, իսկ մածունի փոխարեն՝ թարմ թան:
   Ճաշակում են տաք և սառը վիճակում: 
200գ մածունին կամ 500գ թանին՝ 10գ ալյուր, 25գ գլուխ սոխ, 10գ հալած յուղ, 25գ բրինձ կամ ցորենի ձավար, 6գ դաղձ կամ համեմ, 1/2 ձու, աղ՝ ըստ ճաշակի:

   Առողջարար է՝ հատկապես ցուրտ եղանակներին:
   Կարգավորում է բարձր արյան ճնշումը: 
   Կարգավորում է ստամոքսի աշխատանքը, սննդային խանգարումները:
   Նպաստում է հանգիստ քնին:
   Փորձե՛ք, վայելե՛ք, համոզվե՛ք:

Թանապուր

   Չորթանը մանրացնել և մի գիշեր սառը ջրում թրջոց դնել: Հաջորդ օրը  դանդաղ տրորելով, չորթանը բաց անել գոլ ջրով, որպեսզի միատեսակ զանգված ստացվի (100գ չորթանին՝ 1 լիտր ջուր): 
   Կաթսայում ձուն և ալյուրը լավ հարել, դրա մեջ լցնել բացած թանը, դնել մարմանդ կրակին, անընդհատ խառնելով՝ հասցնել մինչև եռման: Դրանից հետո ապուրի մեջ լցնել սոխառած, եփած ցորենի ձավար, դաղձ կամ համեմ, լավ խառնել և մեկ անգամ էլ եռացնել: 
   Ճաշակում են տաք և սառը վիճակում: Տաք ճաշակելիս կարելի է ավելացնել կարագ:
50գ չորթանին՝ 1/4 ձու, 40գ ցորենի ձավար, 10գ ալյուր, 20գ գլուխ սոխ, 6գ դաղձ կամ համեմ, աղը՝ ըստ ճաշակի: Կարագը ըստ ճաշակի:

    Առողջարար է՝ հատկապես ցուրտ եղանակներին:
   Կարգավորում է բարձր արյան ճնշումը: 
   Կարգավորում է ստամոքսի աշխատանքը:
   Նպաստում է հանգիստ քնին:
   Փորձե՛ք, վայելե՛ք, համոզվե՛ք:

Friday, March 28, 2014

Ճնճղուկ



Ճնճղուկները կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 200, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ դաշտային, ժայռային, իսպանական, կարճամատ, ձյան և տնային ճնճղուկներ:
Փոքր և միջին մեծության թռչուններ են: Մարմինն ամրակազմ է, թևերի երկարությունը՝ 14–17 սմ, կենդանի զանգվածը՝ 20–35 գ: Փետրածածկը խիտ է, բաց մոխրագույն, շագանակագույն, դեղնադարչնագույն՝ սպիտակ բծերով: Գլուխը կլորավուն է, պարանոցը՝ կարճ, կտուցը՝ սուր, կոնաձև: Թևերը կարճ են, կլորավուն:
Սնվում են սերմերով, մանր անողնաշարավորներով: Որոշ տեսակներ (ժայռային, իսպանական, կարճամատ) բնադրող-չվող են, մյուսները (դաշտային, ձյան, տնային)՝ նստակյաց:
Դաշտային ճնճղուկը քիչ է տարածված: Բնակվում է ցածրադիր շրջաններից մինչև լեռնային մարգագետիններ: Բնադրում են առանձին զույգերով կամ փոքր գաղութներով՝ ծառի փչակներում, ժայռաճեղքերում, արհեստական թռչնաբներում կամ ագռավի հին բներում: Դնում է 19 մմ տրամագծով սպիտակ՝ մոխրագույն պուտերով 2–7 ձու: 11–12 օր անց ձագերը դուրս են գալիս ձվերից, 16-օրական ձագերը կազմում են ընտանեկան խմբեր, ապա մի քանի հարյուր թռչուններ, միանալով, կեր են փնտրում դաշտերում և բնակավայրերի ծայրամասերում: Օգտակար է. միջատները և գյուղատնտեսական վնասատուները կազմում են կերի 61 %-ը
Ժայռային ճնճղուկը տարածված է ամենուրեք: Բնակվում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռախորշերում, լքված գյուղերում: Բնադրում է ժայռերի ու շինությունների ճեղքերում: Դնում է 21,5 մմ տրամագծով սպիտակ՝ դարչնագույն պուտերով 4–7 ձու: Հետբնադրման շրջանում ժայռային ճնճղուկները կազմում են երիտասարդ թռչունների փոքր ու մեծ երամներ (20–200 թռչուն), որոնք կերակրվում են ցանքադաշտերում:
Իսպանական ճնճղուկը հանդիպում է հազվագյուտ: Բնակվում է ցածրադիր տարածքներում, բնակավայրերին մոտ, պտղատու այգիներում, հացահատիկի դաշտերում, եղեգնուտներում: Կազմում է նոսր բնադրագաղութներ: Բնադրում է ոչ մեծ խմբերով` ծառերի վրա կամ պատերի ճեղքերում: Դնում է 22 մմ տրամագծով սպիտակ՝ մոխրագույն պուտերով 4–6 ձու: Կլոր տարին երամային է:
Կարճամատ ճնճղուկը քիչ է տարածված: Բնակվում է ցածր թփուտներով հարուստ, չոր, քարքարոտ լեռնալանջերին: Երկչոտ ու թաքնված թռչուն է: Երգը նման է կնճիթավոր ճպուռի արձակած ձայնին: Բնադրման վայրը փոփոխական է: Բնադրում է խիտ թփուտներում: Դնում է 21 մմ տրամագծով սպիտակ՝ մուգ պուտերով 3–5 ձու: 15–18 օրական ձագերը լրիվ տիրապետում են թռիչքին:
Ձյան ճնճղուկը նույնպես քիչ է տարածված: Բնակվում է բարձրադիր լեռնալանջերին: Համարձակ է, մարդու հարևանությանը՝ անտարբեր: Բնադրում է փոքր գաղութներով, հազվադեպ՝ զույգերով՝ ժայռաճեղքերում կամ խորշերում, քիվերին, քարակույտերում: Դնում է 23 մմ տրամագծով սպիտակ 4–5 ձու: Հետբնադրման շրջանում ալպյան մարգագետիններում ձյան ճնճղուկները կազմում են կերակրվող մեծ երամներ:
Տնային ճնճղուկը տարածված է ամենուրեք: Բնակվում է ամենացածրադիր շրջաններից մինչև 2135 մ բարձրությունները: Բնադրում է շենքերի տանիքներում, քիվերին, պատերի ճեղքերում, ծառերին, քարակույտերում, արհեստական թռչնաբներում, խիտ թփուտներում: Դնում է 22 մմ տրամագծով սպիտակ՝ դարչնագույն պուտերով 3–7 ձու: Աշնանային երամները (25–50, երբեմն՝ 100 և ավելի թռչուն) տեղափոխվում են տեղից տեղ և բավականին վնաս են հասցնում հացահատիկի դաշտերին, խաղողի և այլ պտղատու այգիներին: Բարենպաստ պայմաններում բազմանում է կլոր տարին:
Կարճամատ և ձյան ճնճղուկները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Սարյակներ


     ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ՝ սովորականը և վարդագույնը:
     Սարյակները սովորաբար չվող, երամային թռչուններ են: ՀՀ տարածքում բնակվող սովորական սարյակը նաև նստակյաց կյանք է վարում և տաք ձմռանը չի չվում: Գարնանը բնակվում են այգիներում, դաշտերում և մարգագետիններում: Սովորական սարյակի մարմնի երկարությունը 21–25 սմ է, կենդանի զանգվածը՝ 73–98 գ: Գարնան ու ամռան ամիսներին նրա փետրածածկը սևավուն է, արևի լույսի տակ՝ մանուշակագույն՝ կանաչ փայլով, իսկ աշնանն ու ձմռանը փետրածածկը բաց գույնի է՝ համաչափ տարածված սպիտակ պուտերով, ինչը թռչնին գրավչություն է տալիս: Սովորական սարյակները գարնան ավետաբերներ են: Մեծ երամներով նրանք վերադառնում են մարտ–ապրիլին և բնադրում. չոր խոտերից, բրդի ծվեններից ու փետուրներից ծառերի փչակներում, պատերի ճեղքերում հյուսում են իրենց բույնը, բնադրում են նաև մարդու անմիջական հարևանությամբ՝ արհեստական բներում: Մայիսի սկզբին էգը 4–5 երկնագույն ձվեր է դնում: Նույն ամսի կեսերին հայտնվում են ձագերը, որոնք 3 շաբաթ անց թռչում հեռանում են բնից և սկսում ինքնուրույն կյանք վարել: ՀՀ տարածքում սովորական սարյակները հանդիպում են ամենուրեք՝ բացառությամբ ցածրադիր վայրերի: Վարդագույն սարյակներն իրենց ձմեռանոցներից վերադառնում են մայիսի առաջին կեսին:
Մարմնի չափերով (երկարությունը 21,5 սմ է, կենդանի զանգվածը՝ 70–90 գ) նրանք գրեթե չեն տարբերվում սովորական սարյակից, միայն թե նրանց մեջքի և որովայնի փետուրները վարդագույն են, իսկ գլուխը, թևերն ու պոչը՝ սև: Արուները գլխին ունեն երկար, փուփուլանման փետուրներ: Վարդագույն սարյակները բնադրում են մեծ գաղութներով (ավելի քան 10 հազար թռչուն): Թեև կեր են հայթայթում նաև մարդկանց բնակավայրերի մոտ, բայց բնադրում են նրանցից հեռու՝ քարակույտերի մեջ, ժայռերի ծերպերում: Վարդագույն սարյակների բնադրագաղութներ կան Արագածի, Գեղամա լեռների քարքարոտ լանջերին: Բույնը պատրաստում են չոր խոտերից, բարակ ցողուններից:
Դնում են 4–6 երկնագույն ձվեր, որոնցից հունիսի 2-րդ կեսին դուրս են գալիս ձագերը: Սարյակները սնվում են հիմնականում միջատներով, նաև զանազան պտուղներով (գերադասում են թութը) և հատապտուղներով: Սարյակները շատ օգտակար թռչուններ են. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու միջատների, հատկապես՝ մորեխների: Վարդագույն սարյակները 1 գաղութի սահմաններում կարող են ոչնչացնել մեծ քանակության վնասատու միջատներ: Ուստի սարյակներին հարկավոր է պահպանել: