Monday, April 7, 2014

Վերափոխում և սերնդափոխություն

   «Բնակարանի օրինակը».
 Ծայրահեղ պահպանողականը բնակարանը համարյա նույնությամբ պահպանում է ու օգտագործում, կենտրոնամետը՝ բարեկարգում, իսկ մեղմ պահպանողականը նաև անկայուն տարրերը փոխարինում նորերով: Նրա կառուցած բնակարանը հնի կրկնությունն է: Ընդհանուր առմամբ, պահպանողականը դեմ է կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխությունների:
   Մեղմ նորոգչականը բնակարանում ավելացնում է ներքին կառուցվածքային նոր տարրեր ու կատարում ֆունկցիոնալ փոքր փոփոխություններ, իսկ կենտրոնամետը՝ ամբողջապես վերանորոգում է, ավելացնում է նաև արտաքին կառուցվածքային տարրեր ու կատարում ֆունկցիոնալ նկատելի փոփոխություններ, իսկ ծայրահեղ նորոգչականը՝ ավելացնում է օժանդակ բաղադրամասեր ու կառույցներ, կատարում կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխություններ: Ընդհանուր առմամբ, նորոգչականը բնակարանի պահպանման, ընդարձակման ու վերանորոգված օգտագործման և կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխություններ իրագործող ու կողմնակից է: Նա նոր հարմարություններ ու օժանդակ կառույցներ ստեղծող է:
   Մեղմ հեղափոխականը բնակարանը բարեկարգելով ու պահպանելով հանդերձ կառուցում է նոր տեսակի բնակարան և օգտագործում երկուսն էլ, կենտրոնամետը՝ բնակվում է միայն նոր տեսակի բնակարանում, հինը համարում է պատմական արժեք և պահպանում, իսկ ծայրահեղ հեղափոխականը՝ հիմնահատակ քանդում է բնակարանը ու նրա տեղում կառուցում միանգամայն նոր տեսակի բնակարան և նույնիսկ ունակ է քանդելու կենտրոնամետ հեղափոխականի կառուցածը...
   Ծայրահեղ հեղափոխականը տևական գերակայության պարագայում մեծամասամբ վերափոխվում է դոգմատիկ ու ծայրահեղ պահպանողականի... Սերնդափոխությունը քիչ դեր ունի... Պահպանողականի է վերափոխվում տևականորեն գերակայող ցանկացած ուժ... ©

No comments:

Post a Comment