Tuesday, April 1, 2014

Մարդու օրգանիզմի հետևյալ երեք հատկությունները

  Ժողովրդական բժշկությանը մշտապես հետաքրքրել և հետաքրքրում է մարդու օրգանիզմի հետևյալ երեք հատկությունները՝ 
  հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության հատկությունը,
  հյուսվածքների վերականգնողական հատկությունը զանազան վնասվածքների դեպքում 
  և արդեն սկսված հիվանդության դեմ պայքարի ծավալման հատկությունը:
  Ապացուցվել է յոդի կապը օրգանիզմի դիմադրողականության հետ: Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի նորմալ գործունեության համար: Այս գեղձի միջոցով 17 րոպեում անցնում է օրգանիզմում շրջանառվող արյան ամբողջ ծավալը: Գեղձի բջիջներն իրենց աշխատանքի ընթացքում յոդի կարիք են զգում և հենց գեղձից արտազատվող յոդն է, որ 17 րոպեում սպանում է անկայուն մանրէներին, որոնք արյան մեջ թափանցում են մաշկի վնասվածքների և մարսողության համակարգում սնուցիչ նյութերի ներծծման ժամանակ, կամ պարզապես քթի և լորձաթաղանթի միջոցով: Ախտահարույց ավելի կայուն մանրէները արյան հետ միասին անցնելով վահանաձև գեղձի միջով, ավելի ու ավելի են թուլանում և վերջապես թուլանում և վերջապես ոչնչանում, եթե, իհարկե, վահանաձև գեղձը ապահովվում է յոդի անհրաժեշտ քանակով: Հակառակ դեպքում արյան մեջ շրջանառվող վնասակար միկրոֆլորան չի ոչնչանում, այսպիսով հնարավորություն չտալով օրգանիզմին գործել՝ համաձայն իր պաշտպանական հատկության բնական օրենքի: 
  Ստույգ է, որ յոդի պարունակությունը վահանաձև գեղձում կախում ունի մարդու կողմից օգտագործվող սննդի և ջրի մեջ պարունակվող յոդի մատչելի քանակից: Յոդի պակասի դեպքում գեղձը զրկվում է իր նորմալ գործունեության համար անհրաժեշտ որոշակի տարրերից: ժողովրդական բժշկությունը գտնում է, որ վահանաձև գեղձը մարդու օրգանիզմում կատարում է նաև այլ ֆունկցիաներ: Օրվա ընթացքում այս կամ այն աշխատանքի համար ծախսված էներգիայի վերականգնաման հոգսը մասամբ ընկած է վահանաձև գեղձի վրա: Գոյություն ունի որոշակի կապ մարդու էներգիայի պաշարի և յոդի օգտագործման միջև: Մարդու կենսունակության նվազման դեպքում առաջին հերթին հարց է ծագում. բավարա՞ր է արդյոք յոդի պարունակությունը այն տեղանքի հողի մեջ, որտեղ նա ապրում է, և արդյոք լրացվո՞ւմ է այդ բացը զանազան լրացուցիչ միջոցների հաշվին: 
  Յոդի երկրոդ ֆունկցիան է օրգանիզմի և նյարդային համակարգի վրա սեդատիվ (հանգստացնող) ներգործության ապահովելն է: Նյարդային լարվածության ուժեղացման դեպքում օրգանիզմը կարծես մշտապես գտնվում է պայքարի վիճակում՝ հակված ընդհարումների և պարտության: Օրգանիզմի լարվածությանն ու ծանրաբեռնվածությանը նպաստող բոլոր այս գործոնների առկայության դեպքում առաջ է գալիս որոշակի պահանջ յոդի նկատմամբ, որն անհրաժեշտ է թուլացնելու օրգանիզմի նյարդային լարվածությունը և ստեղծելու օրգանիզմի խաղաղ և հանգիստ վիճակի մղող լավատեսական տրամադրություն: Այս դեպքում հնարավոր է դառնում օրգանիզմում պահեստային նյութերի պաշարների կուտակումը, որոնք կարող են ծախսվել անհրաժեշտության դեպքում: 
  Ժողովրդական բժշկության օգնությամբ, մինչև 10 տարեկան հասակը կարելի է ներգործել երեխայի գրգռվածության, անհամբերության և անհանգստության վրա, նրան դարձնելով զուսպ և հավասարակշիռ: Եվ այս փոփոխությանը կարելի է հասնել ընդամենը երկու ժամում՝ տալով երեխային որևէ բանջարեղենի կամ մրգի հյութ, որի մեջ նախապես ավելացնելով մեկ կաթիլ յոդ, կամ մեկ բաժակ թթվաշ ջուր (մեկ թեյի գդալ խնձորի քացախ + մեկ կաթիլ յոդ + մեկ բաժակ ջուր): 
  Այս միջոցը առաջարկվում է այն մայրերին, որոնք ունեն դյուրագրգիռ երեխաներ: Այն միշտ էլ ունեցել է հանգստացնող ներգործություն երեխաների նյարդային համակարգի վրա:
  Մարդու օրգանիզմում յոդի երրորդ ֆունկցիան կապված է մարդու մտավոր գործունեության հետ: Օրգանիզմը յոդի անհրաժեշտ քանակով ապահովելու դեպքում դիտվում է մտավոր գործունեության որոշակի ակտիվացում:
  Դիտարկենք նաև մարդու օրգանիզմում ճարպի անցանկալի պաշարների կուտակման հարցը: Յոդը համարվում է օրգանիզմում տեղի ունեցող օքսիդացումների լավագույն կատալիզատորներից մեկը: Կատալիզատորի ոչ բավարար գործունեության ընթացքում տեղի է ունենում սննդի ոչ լրիվ այրում, որը կարող է իր հերթին պատճառ դառնալ անցանկալի ճարպի կուտակման: 
  Վահանաձև գեղձը, որը յոդի իր պաշարները ստեղծում է ամեն 17 րոպեն մեկ իր իսկ միջով շրջանառվող արյունից, երբեմն ստիպված է լինում կորցնել այդ պաշարների մի մասը, այսպես օրինակ, խմելու քլորացված ջուր օգտագործելիս, կամ սովորական կերակրի աղի ոչ չափավոր օգտագործման դեպքում:
  Այսպես. օրգանիզմի դիմադրողականության անկումը, եռանդի և տոկունության պակասը, նյարդային լարվածությունը, ճարպի անցանկալի պաշարների կուտակումը բացատրվում են օրգանիզմին անհրաժեշտ յոդի պակասով, որը կարող է առաջ գալ մեր ապրած տեղանքում յոդի ոչ բավարար քանակից, ապա նաև տևականորեն քլորացված ջուր օգտագործելուց:
  Ինչպե՞ս կարող է լրացվել յոդի պակասը օրգանիզմում և ինչպե՞ս կարելի է նրա պարունակությունը հասցնել պահանջվող մակարդակին:

No comments:

Post a Comment